Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում, այսօր՝ հունիսի 24-ին, տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։

ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։ Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։

Ինչպես Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածների վիճակը բավարար է։