Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 139/6 հասցեի դիմաց, օրերս, ժամը 23.20-ին, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հասցեի ավտոտնակի դարպասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























