Հնդկաստանը պատրաստվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ Չինաստանում մինչեւ իր սահմանը կառուցվող գազատարի երկարացման շուրջ, գրում է The Financial Express: Տվյալ հարցը ծրագրվում է քննարկել Մոսկվայի եւ Պեկինի հետ հուլիսին կայանալիք ԲՌՀՉ-ի գագաթնաժողովին, ինչպես նաեւ այս տարի ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցի ընթացքում:

Վերջերս Մոսկվայում անցկացված Համաշխարհային նավթային համաժողովի ժամանակ նավթի եւ գազի Հնդկաստանի նախարար Դհարմենդրա Պրադհանը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակովի հետ քննարկել էր գազատարի երկարեցման հնարավորությունը, ասվում է հոդվածում:

Հնդկաստանը Ռուսաստանի գազատարի երկարեցման երկու տարբերակ է դիտարկում. Չինաստանի միջոցով կամ այն նույն ճանապարհով, ինչով նախագծվել է ԹԱՊՒ (Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան) գազատարը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմ» ԲԲԸ արդեն օգոստոսին «Սիբիրի ուժը» գազատարի խողովակների առաջին միակցումը կիրականացնի, որով էլ եւ կիրականացվի դեպի Չինաստան գազի մատակարարումը: