Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը. այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը եւս հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում եւ աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
«Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են Յունիբանկի «Կոմիտաս» (Երեւան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51) եւ «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը եւ բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:
Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:




























