Հայաստանում, հունիսի 25-ին, շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:
Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Լոռիում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+20,
Տավուշում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+30,
Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +20+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +20+24:





























