«Իրավունք եւ Աջակցություն» Հիմնադրամը հայցում է քաղաքացիների աջակցությունը: Այս առնչությամբ հիմնադրամի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Մենք գրում ենք ձեզ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անունից, որը հիմնվել է 07.11.2013 իրենց իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների համար պայքարող եւ բռնության, խոշտանգումների, հալածանքների ու հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով:
Մենք երախտապարտ ենք սփյուռքի մեր հայրենակիցներին եւ Հայաստանի քաղաքացիներին, որոնք աջակցել են Հիմնադրամի աշխատանքներին եւ փոխանցումներ են կատարել Հիմնադրամի հաշվեհամարին: Ի շնորհիվ այդ աջակցության Հիմնադրամը կարողացել է օգնություն տրամադրել իրենց իրավունքների համար պայքարող, հետապնդվող եւ հալածանքի ենթարկվող քաղաքացիներին եւ քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին:
Այսպիսով, հիմնադրամը աջակցել է քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին, ով ապօրինաբար ձերբակալվել է 20.09.2013 թ. , քաղաքացիական ակտիվություն, պատերազմի վետերանների ստորացուցիչ սոցիալական կարգավիճակի դեմ բողոքի, ինչպես նաեւ կառավարությանը ուղղված վետերանների վերաբերյալ օրենք ընդունելու մասին իր պահանջի համար: Այս գործը մեծ հնչեղություն է ստացել Հայաստանում եւ աշխարհում:
Հիմնադրամը օգնություն է ցուցաբերել նաեւ 05.10.2013 թ. Շանթ Հարությունյանի հետ միասին Ազատության հրապարակ դուրս եկած, ձերբակալված եւ այժմ քաղբանտարկյալ համարվող քաղաքացիների ընտանիքներին: Այդ անձիք են Ալեք Պողոսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Միսակ Առաքելյանը , Վահե Մկրտչյանը , Ալբերտ Մարգարյանը, Սեւակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը եւ Տիգրան Պետրոսյանը:
Հիմնադրամը որակյալ իրավաբանական օգնություն է տրամադրում բողոքի տարբեր քաղաքացիական ակցիաների մասնակից քաղաքացիներին, որոնք ձերբակալվում են, եւ մասնավորապես աջակցություն է ցուցաբերել 05.11.2013թ. Ազատության հրապարակ դուրս եկած քաղաքացիներին փաստաբանական ծառայություններ տրամադրելով նրանց:
Հիմնադրամի կողմից իրավական օգնություն եւ աջակցություն է տրամադրվել Ապարանի շրջանում ՀԷԿ - երի կառուցման դեմ բողոքի դուրս եկած երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են այս տարվա մարտին:
Հարգելի քաղաքացիներ Հայաստանի եւ Սփյուռքի հայեր, մենք կոչ ենք անում ձեզ շարունակել փոխանցումները «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամին, որոնք կօգնեն բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող քաղաքացիներին, ովքեր հալածվում են, ձերբակալվում եւ բռնությունների են ենթարկվում, քանի որ Հայաստանի իշխանությունները այդ քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին զրկում են ապրուստի միջոցից նրանց ծանր սոցիալական վիճակի մեջ գցելով , ինչպես նաեւ ստիպելով նրանց այդպիսով հրաժարվել իրենց իրավունքների համար պայքարից: Այդ պայքարը մղվում է մեր եւ ձեր իրավունքների համար, եւ այն մեր ընդհանուր Հայրենիքի եւ մեր ազատության, պատվի, արժանապատվության եւ անկախության համար տարվող պայքարն է:
Հիմնադրամի հիմնադիր անդամներ
Կարո Եղնուկյան – Հեռ.` 098-209347, Էլ. Հասցե` [email protected]
Սուսաննա Սիմոնյան - Հեռ.՝ 093-866874, Էլ. Հասցե` [email protected]
Տիգրան Խզմալյան – Հեռ.` 091-498050, Էլ. Հասցե` [email protected]
Հիմնադրամի տնօրեն
Գագիկ Սարուխանյան - Հեռ. 093-309589, Էլ. Հասցե` [email protected]
Հիմնադրամի բանկային հաշիվները
AMD
Ամերիաբանկ ՓԲԸ,
Հ.Հ. ք. Երեւան, 0015, Գրիգոր Լուսավորչի 9
«Իրավունք եւ Աջակցություն» Հիմնադրամ
Հաշվեհամարը` 15700117846260100
USD
Ameriabank, CJSC
9 Grigor Lusavorich St. Yerevan, Armenia, 0015
SWIFT: ARMIAM22
Account Name: Rights and Support Foundation
Account Number: 1570017846260101
EUR
Ameriabank, CJSC
9 Grigor Lusavorich St. Yerevan, Armenia, 0015
SWIFT: ARMIAM22
Account Name: Rights and Support Foundation
Account Number: 1570017846260146
RUB
ЗАО Америабанк,
РА, г.Ереван, 0015, ул. Григор Лусаворич 9
SWIFT: ARMIAM22
Наименование: Rights and Support Foundation
Номер счета: 1570017846260158





























