Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 59 հասցեի դիմաց, հունիսի 23-ին, ժամը 16.30-ին, «Իվեկո Մագիրուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գալանտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ` «ԳԱԶ-3110»-ի եւ մայթեզրին կայանված «Հոնդա Ֆիտ»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Միցուբիշի Գալանտ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: