Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 33/6 շենքի մոտ, հունիսի 23-ին, ժամը 01.30-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: