Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ, եւ ՀՅԴ, այսօր՝ հունիսի 24-ին, դռնփակ նիստ են անցկացրել խորհրդարանում:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ ոչ թե նիստ է եղել, այլ աշխատանքային խորհրդակցություն: Թե ինչ հարցեր են քննարկվել, ԲՀԿ-ական պատգամավորը չհայտնեց՝ նշելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կարվի:





























