Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գայլերն, աղվեսներն ու շները սոցիալական կենդանիներ են: Սակայն շարժումներից, հոգատարությունից եւ ձայնային որակներից բացի՝ նրանք հաղոդակցության մեկ այլ եղանակ ունեն: Նոր հետաքննության արդյունքները ցույց են տալիս հնարավորություն, որ գայլերը, շներն ու այլ կենդանիներ կարող են աչքերով միմյանց ազդանշաններ հաղորդել:
Ճապոնացի գիտնականների խումբը հետազոտել է շնազգիների գրեթե բոլոր տեսակների լուսանկարները եւ հայտնաբերել, որ այդ կենդանիները լավ տեսանելի աչքեր ունեն: Այնուհետ գիտնականները հետեւել են կենդանիների փոխազդեցությանը կենդանաբանական այգիներում ու եկել եզրակացության, որ այն կենդանիները, որոնք մեծ աչքեր ունեն, միմյանց հետ հայացքով են շփվում, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Գիտնականների վայրի շնազգիների 25 տեսակի բաժանել են 3 խմբի՝ կախված դիմագծերից, որից հետո դիմել են նախորդ հետազոտություններին, որպեսզի բնութագրեն յուրաքանչյուր խմբի սոցիալական պահվածքը:
«Ա» խմբի աչքի շրջագիծը բաց գույն ունի: Սրա շնրոհիվ ավելի հեշտ էր հետեւել շարժումներին: Այդ կենդանիները, այդ թվում նաեւ գորշ գայլը, շնագայլը, ապրում են սոցիալական խմբերում եւ միասին են որսում:
«Բ» խմբի ներկայացուցիչների աչքերի շարժումները դժվար էր տարբերել: Այդ խմբի ներկայացուցիչներ են բրդոտ գայլը, դինգոն եւ աղվեսը, որոնք հաճախ միայնակ են կամ զույգի հետ միասին, միայնակ են որսում:





























