ԱՄՆ-ի առեւտրի նախարարություն երկու ընկերությունների թույլատրել է չզտված նավթ արտահանել, ինչը կարող է դառնալ այդ արտադրանքի արտահանման սահմանափակումների աստիճանական մեղմացմանն ուղղված առաջին քայլը, որոնք ներդրվել էին 40 տարի առաջ, գրում է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով նավթագազային ոլորտի աղբյուրը։

Ըստ թերթի՝ գերատեսչությունը երկու ընկերություններին՝ Pioneer Natural Resources-ին եւ Enterprise Product Partners-ին թույլ է տվել արտասահման մատակարարել այսպես կոչված գերթեթեւ նավթ, որը հայտնի է նաեւ որպես կոնդենսատ։ Այն առաջանում է թերթաքարի մշակման ընթացքում գոյացած ավելցուկից։ թերթը նշում է, որ ներկայումս ընկերությունները կարող են ԱՄՆ-ից արտահանել միայն մաքուր վառելիք (բենզին, դիզելային վառելիք), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս ընկերությունների նկատմամբ գերատեսչության կիրառած նոր օրենքները, որոնք, սակայն, պաշտոնապես չեն հրապարակվել, սահմանում են գերթեթեւ նավթը, որը որպես վառելիք՝ նվազագույն մշակման է ենթարկվում, եւ որն էլ հնարավորություն է տալիս  վերացնել դրա մատակարարման սահմանափակումները։ Ըստ թերթի՝ երկու ընկերություններն էլ բարելավել են նավթի վերամշակումը, այնպես էր այն կարող է դառնալ արտահանվող ապրանք։ Առաջին մատակարարումները կարող են սկսվել օգոստոսին։