Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շինարարների փողոցի ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնի մոտակայքում քամու հետեւանքով ծառը վնասվել է եւ ընկել այլ ծառի վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են ծառը եւ հանձնել «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցներին: