Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Արծվի հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Ֆորդ» մակնիշի բեռնատարը բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37 PQ 117 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի վարորդ 64-ամյա Ն. Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն.Մ.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























