Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 24-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1 փողոցի տներից մեկի մոտակա այգում օձ է նկատվել, որին որսալաու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են «Լորտու» տեսակի սողունին տեղափոխել անվտանգ տարածք: