Շատ քաղաքական բոմժեր ու յալանչիներ ցանկանում են սեւացնել ոչ իշխանական քառյակի պահանջները կառավարությանը: Այս մասին հունիսի 25-ին լրագրողներին ասել է տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
«Ինչ-որ մեկը քննադատում է այդ առաջարկները, բայց քննադատությունը համակարգային չէ: Պետք է հասկանալ այդ առաջարկները կամ պահանջները, որոնցում ասված է՝ դադարեցրեք պետական թալանը: Իսկ դա հասկանալ չցանկացող քննադատները մանկական բարդույթներով մարդիկ են», - հայտարարել է Բոստանջյանը:
Քառյակի պահանջները վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























