Երեւանում այսօր՝ հունիսի 25-ին, տեղի է ունեցել Հերոսիմայի խաղաղության քար հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու համար Երեւան են ժամանել Հերոսիմայից հյուրեր, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ (նստավայրը Մոսկվայում է գտնվում), ներկա էին նաեւ նախագահի վարչակազմի, խորհրդարանի, քաղաքապետարանի ներկայացուցչներ: Խաղաղության քարը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանին հարող մանկական զբոսայգում:

Երեւանում տեղադրված Հերոսիմայի խաղաղության քարը («Stone for Peace Association of Hiroshima») մեկն էր 188 թիթեղներից, որոնք բնակիչները հանել էին էին Հերոսիմայի վրա ամերիկացիների կողմից գցված ատոմային ռումբի պայթյունի էպիկենտրոնից 200 մետր հեռավորության վրա, Աիո գետի ափի մոտ գտնվող երկաթուղուգծից:

Դիմելով արարողության մասնակիցներին՝ Հերոսիմայի խաղաղության քարի ասոցացիայի նախագահ Միչիկո Ումիմոտոն երախտագիտություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երեւանում հուշարձան տեղադրելու որոշման համար: «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի բնակիչներին փոխանցել Հերոսիմայի բնակիչների սրտի ջերմությունը», - նշեց Ւմիմոտո-սանը: Այս թիթեղները ողբերգության լուռ վկաներն են: Ռմբակոծությունից մի քանի տարի անց Հերոսիմայի բնակիչները որոշել են հավաքել դրանք եւ նվիրել երկրների նախագահներին՝ որպես խաղաղության ու եղբայրության խորհրդանիշ:

Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանի խոսքով՝ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը, ինչին նպաստել է 2010թ. Տոկիոյի դեսպանատան բացումը ՌԴ-ում, ինչպես նաեւ կնպաստի հաջորդ տարվա սկզբին Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը: 

 «Հայ ժողովուրդը գիտի խաղաղության գինը: Եվ այսօր բոլոր ջանքերն ուղղում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - իր հերթին հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ երկրների կառավարությունները պետք է գիտակցեն խաղաղության կարեւորությունը մարդկության համար:

Հանդիսության ժամանակ ելույթով են հանդես եկել  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբի սաները՝ ճապոներեն լեզվով կատարելով «Հայրենիք» երգը, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի սաները: