Ինչ-որ մեկը չի ցանկանում տեսնել Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման աճը, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Նա նշել է, որ դեռեւս 80-ականներից Հայաստանում արեգակնային էներգիայի զարգացման աշխատանքներ էին տարվում: Բայց այն ժամանակ նախագծվող արեւային կայանների մոդելներն 90-ականներին չկատարելագործվեցին եւ չկառուցվեցին:

 «Նույնը կարելի է ասել նաեւ երկրաջերմային եւ վերականգնվող էներգիայի այլ տեսակների մասին: Ակամայից համոզվում եմ, որ ինչ-որ շրջանակներ ուղղակի չեն ցանկանում, որպեսզի Հայաստանում զարգանա այդ ոլորտը՝ որքան էլ լավ նախադրյալներ լինեն դրա համար», - նշել է Մանասերյանը:

Այլընտրանքային էներգետիկայում  մեծ հաշվով չի օգտագործվում դեռեւս 90-ականների վերջերին կատարված միջազգային վերլուծության մեջ նշված հնարավորություններից եւ ոչ մեկը, հավելել է Մանասերյանը: