Երեւանի Քոչինյան փողոցի սկզբնամասում, հունիսի 24-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: