Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 24-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Նշենք, որ 19-ամյա Արմեն Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:





























