Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են ԵԽԽՎ գրասենյակ՝ անհանգստություն հայտնելով հանդիպումների եւ Ադրբեջանում արտահայտվելու ազատության դեմ ուղղված հարձակումների առիթով:

Գրասենյակին ուղղած նամակում Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել ԵԽԽՎ-ում իռլանդացի պատգամավորական Մայքլ Մակնամարայի կողմից առաջարկված բանաձեւի նախագծին: Նրանց խոսքով՝ տվյալ պահին Ադրբեջանի բանտերում են գտնվում քաղաքական շարժառիթներով բանտարկված  իրավապաշտպաններ, բլոգերներ, լրագրողներ եւ քաղաքական ակտիվիստներ՝ ընդհանուր առմամբ՝ 29 մարդ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասն ներկայացնում են Ադրբեջանում հիմնարար ազատությունների խախտումները եւ խնդրում ԵԽԽՎ-ին Ադրբեջանին կառավարությանը պատասխանատվության կոչ անել, երկրում իրավիճակի դիտարկման համար նոր հատուկ զեկուցող նշանակել: