Ֆիննական նոր կառավարությունը ստացել է երկրի խորհրդարանի վստահության քվեն: Կողմ է քվեարկել  99 պատգամավոր, դեմ՝ 79:

Վարչապետ, Ազգային կոալիցիոն կուսակցության նախագահ Ալեքսանդր Ստուբի կառավարությունը երեքշաբթի ներկայացրել է իր աշխատանքային ծրագիրը, որը համաձայնեցրել էր նախորդ շաբաթ:

Երեքշաբթի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հաստատել էր կառավարության նոր կազմը: Դրանում նախկինի պես 5 կուսակցություն կա: Ազգային կոալիցիոն կուսակցությունից բացի ներառված են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների միությունը, Շվեդական ժողովրդական կուսակցությունը եւ Քրիստոնեա-դեմոկրատները: Կառավարությունում կա 17 նախարար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: