Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 25-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:





























