Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ենթադրում է շատ ժամանակ անդրկուլիսյան եւ ինչպես հիմա ընդունված է ասել` լոբբինգային գործունեություն: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԵԽԽՎ հունիսի 24-ի նիստում Իլհամ Ալիեւի ելույթից հետո հայկական պատվիրակության անդմաները ոչ մի հարց չեն հնչեցրել:
Րա հայտարարությունում ասվում է.
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պակաս չի զգացվում հակահայկական տարրատեսակ դրսեւորումների, եւ մեր պատվիրակությունը միասնական աշխատանք է կատարում` թե հանրայնորեն լուսաբանման ենթակա եւ թե առավել ես հանրայնացման համար ոչ ենթակա:
Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ենթադրում է շատ ժամանակ անդրկուլիսյան եւ ինչպես հիմա ընդունված է ասել` լոբբինգային գործունեություն: Արհեստավարժության չափանիշ է հասնել արդյունքի` մնալով աննկատ: Դիվանագիտությունը PR չէ, որ ի ցույց դնել ցանկացած քայլ` ներկայանալով հերոսի կարգավիճակում: Հակառակ դեպքում, եթե մենք նպատակ դրած լինեինք հնչեղություն ապահովելու, հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ-որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել, իրականում տապալելով աշխատանքները ԵԽԽՎ-ում, սակայն հերոսանալով «վայ PR-շիկների» խորհուրդներով եւ աչքերում (ականջդ կանչի, Զարուհի ...):
Նման աշխատելաոճի վառ ապացույցն է Ալիեւ - կրտսերի հիստերիկ դրսեւորումները, որ խայտառակ արեցին նրան եւ նրա պետությունը` հաստատելով նրա բացարձակ անկարողությունը դիվանագիտական գործիքներին տիրապետելու հարցում:
Այն փաստը, որ պատվիրակությունը լարված աշխատում է հակահայկական դրսեւորումների դեմ` ադրբեջանցիների եւ նրանց հավասարեցված եվրոպացիների դեմ, դա բնական է, սակայն զարմանալիորեն անհրաժեշտություն առաջացավ հակադարձել հայաստանյան հակակարծիքներին, եւ ոմանք զարմանալի եւ ոչ սթափ գնահատականներ տվեցին մեր աշխատանքին: Մասնավորապես կցանկանայի խորհուրդ տալ «վայ դիվանագետներին» հետեւել ողջ գործընթացին ողջ նստաշրջանի ընթացքում:
Թե Մամեդյարովի եւ թե Ալիեւ-կրտսերի ելույթներին հաջորդած նիստերին անձամբ իմ եւ մեր պատվիրակության մյուս անդամների` Նաիրա Զոհրաբյանի, Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Զուրաբյանի ելույթներում հնչեցին կոշտ գնահատականներ Ադրբեջանի եւ նրա կողմից բարձրացված հարցերի հասցեին: Ավելին, այս ադրբեջանցիներին տրված հարցերի մեծ մասը եւս մեր աշխատանքի արդյունքն էր` մեր եվրոպացի բարեկամների հնչեցմամբ:
Հ.Գ. Ինչեւէ ... Գործընկերոջս միտքը երկրորդելով, այս պարզաբանումը ներկայացնում եմ ի հարգանք մեր ընթերցողների եւ հասարակության, այլ ոչ թե «հեղինակների» եւ «համահեղինակների» ... Մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի դիվանագիտական իրական պատկերին:




























