Beeline–ը հայտարարում է «All in 1» (Բոլորը 1–ում) շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքի ընդլայնման մասին։ Շարքը համալրվել է նոր «All in 1500» սակագնային փաթեթով։
Միանալով «All in 1500» սակագնային փաթեթին եւ վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաեւ 150 ՄԲ շարժական ինտերնետ եւ 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր։
«Աշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով։ «All in 1» արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ շարքի ընդլայնումը կընձեռի ավելի մեծ ընտրության հնարավորություն մեր բաժանորդներին»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների մնացորդը կարող են ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը, փաթեթում ներառված SMS–ների եւ ՄԲ–երի մնացորդը: Փաթեթում ներառված րոպեները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված եւ տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։
«All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաեւ «Ինտերնետ Փաթեթ» եւ «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։
«All in 1» սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ։





























