Բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» բջջային կապի նոր կոդ է ստացել՝ 041: Այն օպերատորին տրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 25-ի նիստում: Նոր կոդն ընկերության համար կդառնա երրորդը՝ 055-ի եւ 195-ի հետ միասին, որոնք ընկերությունը օգտագործում է շուկա դուրս գալու պահից՝ 2008թ. նոյեմբերից:
Նշենք, որ ըստ գործող կարգի՝ բջջային օպերատորը նոր կոդի իրավունք է ստանում, երբ սպառում է գործող կոդերի ծանրաբեռնվածութան 60%-ը:
«Օրանժ Արմենիան» (ֆրանսիական «France Telecom»-ի դուստր ձեռնարկությունը) Հայաստանի բջջային կապի երեք օպերատորներից մեկն է, ինչպես նաեւ հանրապետության ինտերնետ կապի խոշորագույն օպերատորներից մեկը:





























