Ռուսաստանի Ռոստովի մարզում, հանգստյան տանը, արջը կծել է  5-ամյա աղջնակի ձեռքը: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչությունը:

Հանգստյան տան տարածքում վանդակում արջ են պահում: Նախնական տվյալներով, հանգստյան տան աշխատակցուհու 5-ամյա դուստրը պարզել է ձեռքը եւ գազանը կծել է այն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները եւ ստուգում հանգստյան տանը վայրի կենդանի պահելու իրավաչափությունը: