Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մեկ ժամ տեւողությամբ ձայնագրության շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը:
Հրաժարվելով մեկնաբանություններից, հունիսի 25-ի մամուլի ասուլիսին գլխավոր դատախազը հայտարարեց, որ տեղյակ է գործում առկա բոլոր տեսա- եւ ձայնագրություններից:
Հիշեցնենք, որ իշխանություն-ընդդիմություն դիմադրության արդյունքում, 2008թ, մարտի մեկին Երեւանի կենտրոնում սպանվել է 8 ցուցարար եւ ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց մահվան համար ոչ ոք մինչեւ օրս չի պատժվել:





























