Ադրբեջանական զինված ուժերը այս գիշեր եւ առավոտյան կրակոցներ են արձակել Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, հետեւանքներ չեն եղել: Հայկական կողմը նույնիսկ հարկ չի համարել արձագանքել հակառակորդի կրակոցներին, որոնք կարճ ժամանակ անց դադարել են:
Մեր տեղեկությունով, կրակոցների հետեւանքով կարճ ժամանակով դադարեցվել է երթեւեկությունը Մովսես-Այգեպար ավտոճանապարհով:





























