Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն վարչապետ նշանակելու երկու անհաջող փորձերից հետո որոշել է  պաշտոնում թողնել ներկայիս վարչապետ Չոհ Հոն Վոնին:

Նախագահը հայտարարել է, որ իր համար «տանջալի էր» նման որոշում կայացնելը:

Վարչապետը հրաժարական էր տվել ապրիլի 27-ին` «Սեւոլ» լաստանավի խորտակման պատճառով:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը լաստանավի խորտակման  կապակցությամբ պաշտոնանկ էր արել կառավարության յոթ նախարարի` նրանց նորերով փոխարինելով:

«Սեւոլ» լաստանավը խորտակվել էր ապրիլի 16-ի գիշերը` Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափից 100 կմ հեռավորության վրա: Լաստանավում եղել էր 470 ուղեւոր, այդ թվում` աշակերտներ, որոնք էքսկուրսիայի էին ուղեւորվել: