ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Մալիում խաղաղապահների գտնվելու ժամկետը՝ առաքելության հրամանատարությանը կոչ անելով ավելացնել զինվորների ներկայությունը երկրի հյուսիսում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի՝ խաղաղապահների թվի սահմանագիծը նույնը կմնա՝ 11200 զինվոր, 1440 ոստիկան:
Ներկայումս ապստամբների վերահսկողության տալ է Մալիի ամբողջ հյուսիսարեւելյան հատվածը:
2012թ. երկրի հյուսիսային մասը գրավել էին իսլամիստներն ու տուարեգ ապստամբները: Այնուհետ նրանց արտաքսել էին Ֆրանսիայից ուղարկված զինվորները:





























