ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, եթե Մոսկվան Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ քայլեր չձեռնարկի: Միաժամանակ Սպիտակ տունը հետաձգում է պատժամիջոցները՝ ձգտելով ստանալ եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների աջակցությունը, ովքեր դեմ են նման քայլին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հունիսի 25-ին հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կվերաբերեն բանկային, էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական ոլորտներին, եթե Մոսկվան չկանխի Ռուսաստանի տարածքից Ուկրաինա զենքի եւ գրոհայինների մատակարարումը:

Բրյուսելում գտնվող պետքարտուղար Քերրին հայտարարել է, որ «Պուտինը պետք է ուկրաինական բանակի դեմ մարտնչող անջատականներից պահանջի վայր դնել զենքը»:

Նա նաեւ ռուս առաջնորդին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայում կայունության եւ խաղաղության վերականգնման համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Բարաք Օբաման եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին էլ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՌԴ-ի վրա հետագա ճնշումների հարցը:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ՌԴ-ի համար գնաճը համակարգել, եթե այն շտապ միջոցներ չձեռնարկի՝ ուղղված Ուկրաինայի արեւելքում իրավիճակի լարվածության թոթափմանը»: