Իրաքի խոշորագույն ավիաբազաներից մեկն ու մի քանի նավթահորեր հայտնվել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման գրոհայինների եւ նրանց համախոհ սունի այլ ծայրահեղականների ձեռքում:

Իսլամիստները գրավել են Աջիլ շրջանը, որը Տիկրիտից 30 կմ հեռու է: Այնտեղ են գտնվում երեք ոչ մեծ նավթահանքեր:

Սկզբում Աջիլը ոստիկանների պաշտպանության տակ էր, սակայն երբ շրջակա բնակավայրերից մեկը գրավել էին արմատականները, տարածքը ստիպված պաշտպանում էին տեղի ցեղախմբերը:

Հակասական տեղեկություններ են ստացվել Բայջի  քաղաքից, որտեղ գտնվում է Իրաքի նավթարդյունահանող խոշորագույն գործարաններից մեկը: Դատելով տեղեկություններից՝ գործարանն ու քաղաքը մեկ իշխանությունների, մեկ գրոհայինների, մեկ տեղի ցեղախմբերի  տիրապետման տակ է հայտնվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: