Ավելի քան 80 անչափահաս ամերիկյան Բոսթոն քաղաքում համերգ են գնացել՝ իրենց հետ վերցնելով ալկոհոլ եւ թմրանյութ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքին:
Հեռաուստաալիքի տվյալներով՝ 36 պատանի հոսպիտալացվել է, 50-ին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Հայտնի շվեդ դիջեյ Avicii-ի (Թիմ Բերլինգ) համերգը տեղի է ունեցել Բոսթոնի TD Garden հրապարակում: Համերգին ներկան գտնվողները (հիմնականում 16-25 տարեկան անչափահասներ եւ երիտասարդ մարդիկ) իրենց վատ են զգացել ջրազրկման, ալկոհոլի օգտագործման եւ թմրանյութերի մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության 7 մեքենա: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:




























