Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Իվան Յ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2006 թ. մարտի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության եւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքներով: