Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: