Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանդիմանել է ուկրաիանական հատուկ ծառայություններին, Ռուսաստանի կողմից իբրեւ թե նախապատրստվող ռազմական ներխուժման մասին Կիեւին ապատեղեկացնելու համար:
«Ամիսը 10 անգամ մեր հատուկ ծառայությունները հաղորդում են, որ Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ժամանակը հայտնի է՝ սովորաբեր առավոտյան 3-4-ին: Եվ մենք մարտական պատրաստությամբ նստում էինք հրահանգչական դիտակետում, իսկ բանակի մյուս մասը բաց պատերազմի էր պատրաստվում արեւմտյան հարեւանի դեմ», - Տուրչինովի խոսքերը փոխանցում է UNIAN-ը:
Ռադայի ղեկավարի խոսքով՝ ռուսական բանակի ներխուժումը Ուկրաինա այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ «Մոսկվան մեր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների էր սպասում»:
Բացի այդ, Տուրչինովը Ղրիմի տարածքում, որը Կիեւը դեռ շարունակում է իրենը համարել, Ռուսաստանի ներխուժումը կասեցնելու համար ուկրաինական բանակը անպատրաստ է համարում:
«Ռուսաստանը պատերազմ հայտարարեց, եւ գրավեց Ղրիմը: Ռուսները հարմար ժամանակ էին ընտրել. առաջին օրերին պաշտպանության նախարարն ինձ զեկուցել էր, որ մենք ռուսական ագրեսիային կարող ենք դիմադրել ընդամենը 5000-անոց զորքով», - նշել է Տուրչինովը:





























