«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 26-ին դիմելու է Վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:

«Մենք այսօր ժամը 14:00-ին դիմելու ենք դատարան, այնտեղ մեր ներկայացուցիչը ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Մեզ միացել են նաեւ քաղաքացիական ակտիվիստներ, ավելի քան 15 հասարակական կազմակերպություններ, օրինակ՝ «Մենք» երիտասարդական շարժում, «Աշխատավորների շահերի պաշտպանություն» հկ եւ այլն»,- ասաց նա:

Նշենք, որ նախատեսվում է՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներեգիան կթանկանա 10%-ով: