Ամերիկացի սենատոր-հանրապետական Ռենդ Փոլը CNN-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում ահաբեկչության տարածման մեջ ԱՄՆ-ին է մեղադրում:
«Մենք եկանք Լիբիա, ազատվեցինք հրեշ Քադաֆիից: Այժմ այն ջիհադի հետեւորդների համար հրաշքների երկիր է: Եթե մենք նույն կերպ ազատվեինք Ասադից, ապա Սիրիան եւս կվերածվեր իսլամիստների համար հրաշքների երկրի»:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Իրաքի ներկա իրավիճակի համար, որտեղ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» խմբավորման ծայրահեղականները մեկը մյուսի հետեւից զավթում են քաղաքները, նույնպես ԱՄՆ-ը է մեղավոր:
«Իրաքը նույնպես իսլամիստների համար վերածվել է հրաշքների երկրի, եւ ոչ նրա համար, որ մենք շատ քիչ էինք ներգրավված այդ գործընթացում, այլ այն, որ մենք չափից շատ էինք ներգրավված», - խոստովանել է հանրապետականը, հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն:
Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն խմբավորումը շարունակում է նոր տարածքներ զավթել Մերձավոր Արեւելքում: Նախօրեին այդ խմբավորման զինյալները սիրիա-իրաքյան սահմանին միավորվել են «Ալ-Քայիդայի» հետ:





























