«Չի կարելի այդքան շատ խոսել», - վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիմանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կառավարության այսօրվա՝ հունիսի 26-ի նիստին: Աբրահամյանը նկատել էր, որ Գասպարյանը ոգեւորված զրուցում է սեղանակիցների՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գոռիկ Հակոբյանի հետ:
Նշենք, որ այսօր Աբրահամյանը հայտարարել է ցույցերի ընթացքում քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ընդլայնման անթույլատրելիության մասին եւ հանձնարարել ոստիկանապետին եւ արդարադատության նախարարին խախտումների կանխելու համար լուծումներ մշակել՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով եվրոպացի կոլեգաների հետ:





























