Իրանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ համայնքի անդամները, հունիսի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օդիլ Սոգի հետ:
Հանդիպման ընթացքում հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշել է, որ կրոնական փոքրամասնությունները բոլոր քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունեն, ինչպես նաեւ, Սահմանադրության համաձայն, նրանց թույլատրված է կրոնական ծիսակարգեր անցկացնել: IRNA գործակալության փոխանցմամբ, կրոնական փոքրամասնությունները նաեւ անվճար կրթության իրավունք ունեն:
Հանդիպմանը մասնակցել են Իրանի խորհրդարանի անդամներ, որոնք ներկայացնում են երկրի հյուսիսի եւ հարավի հայ համայնքները, ինչպես նաեւ ասորական եւ քաղդեական համայնքները ներկայացնող պատգամավորը:
Կողմերը խոսել են Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության աճի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին:




























