«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման գրոհայինները գրավել են Իրաքի անտիկ ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ հնագույն Խաթրա քաղաքի (Էլ Խադր) վանական համալիրը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված եկեղեցիներն ու հնագույն այլ կառույցներ ծայրահեղականների ձեռքում են հայտնվել: Դրանք պահպանող ոստիկանները փախել են», - փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական մամուլը:

Ըստ մասնագետների՝ հնագույն Խաթրայի անգին ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է՝ 2001թ. Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի VI դարի հսկայական արձանների ոչնչացման հանգույն:

Համանման իրավիճակ էր նաեւ հարեւան Սիրիայում, որտեղ ռազմական գործողությունների հետեւանքով տուժել էին անտիկ ճարտարապետական հուշարձանները:

Բաղդադից 290 կմ հյուսիս գտնվող Խաթրա քաղաքից  միայն ավերակներ են մնացել:  Այն ամբողջովին ավերվել էր 241թ.՝ պարսիկ զավթիչների արշավանքից հետո: Սակայն քաղաքի տարածքում պահպանվել են անտիկ դարաշրջանի հրաշակերտ կառույցներ: