Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ ԵԱԽՎ-ը գործում է ոչ թե որպես ժողովրդավարական, այլ ռեպրեսիվ կազմակերպություն: Այդ մասին նա հայտարարել է՝ հանդես գալով Երրորդ միջազգային խորհրդարանական ֆորումում:

Ապրիլին ԵԱԽՎ-ը, Ուկրաինայի եւ Ղրիմի շուրջ իրավիճակով պայմանավորված, պատճառով ռուսական պատվիրակությանը զրկել էր ձայնի, Վեհաժողովի կանոնադրական մարմինների աշխատանքներում մասնակցության իրավունքներից, ընտրությունների դիտորդական խմբում աշխատելու հնարավորությունից: Այս իրավիճակում ՌԴ-ի պատվիրակությունը որոշում էր կայացրել չմասնակցել ԵԱԽՎ-ի հունիսյան նստաշրջանին:

 «Մեր պատվիրակությունը զրկված է ԵԱԽՎ-ում ձայնի իրավունքից՝ կարծես թե այն ոչ թե ժողովրդավարական, այլ ինչ-որ այլ, այլախոհներին պատժող կազմակերպություն է», - ասել է Նարիշկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ մի շարք ռուս պատգամավորների նկատմամբ կիրառվում են այսպես կոչված անձնական պատժամիջոցներ, ինչը հակասում է  խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին:

Նրա խոսքով՝ ներկայումս կարելի է ականատեսը լինել ոչ միայն տեղեկատվության, այլ հենց խորհրդարանական երկխոսությունը սահմանափակելու աննախադեպ դեպքերի: