Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունների  կարգավորումն անհնար է՝ առանց Ղրիմը վերադարձնելու , փոխանցում է ՈՒՆՆ-ն:

«Առանց Ղրիմը վերադարձնելու՝ մեր հարաբերությունների կարգավորումն անհնար է:  Սակայն մենք խաղաղ մարդիկ ենք, եւ այդ պատճառով էլ Ուկրաինայի իշխանությունը հանդես է եկել խաղաղ ծրագրով», - ընդգծել է Պյոտր Պորոշենկոն:

Նա նաեւ հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն զորակցել է իր խաղաղության ծրագրին, եւ այժմ Ուկրաինան Ռուսաստանի նախագահի կողմից իրական աջակցություն է ակնկալում: