2015թ.-ից ՌԴ մուտքն ու ելքը ԱՊՀ-ի բոլոր քաղաքացիների (բացառությամբ Մաքսային Միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամների)  համար կիրականացվի օտարերկրյա անձնագրերով: Այդ մասին այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝  ԱՊՀ երկրներում մուտքի եւ ելքի կարգի փոփոխությունը իրականացվում է «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի անցման միասնական կարգի սահմանման, ինչպես նաեւ միգրացիոն գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մեր գործընկերները արդեն նախապես տեղեկացվել են ռուսական կողմից նախատեսվող միջոցառումների մասին: Միգրացիայի ոլորտում կարգի հաստատման քայլերին ըմբռնումով են մոտենում», - հաղորդել էն ՌԴ ԱԳՆ-ում:

«Ինչպես հաղորդել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, ՌԴ-ը միաժամանակ առաջարկել է իր գործընկերներին աջակցել «ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիների նոր օտարերկրյա անձնագրերի փաստաթղթավորման եւ պատրաստման գործում, այդ թվում՝ Ռուսաստանում տպագրական հզորությունների օգտագործմամբ»: