Հարավային ռազմական շրջանում սկսվել են ԱՊՀ երկրների Զինված ուժերի ինժեներական զորքերի միջազգային մրցումները:

ՌԴ Վոլգոգրադի մարզի Հարավային ռազմական շրջանի կրտսեր մասնագետների պատրաստման Ուսումնական կենտրոնում սկսվել են ինժեներական զորքերի մրցումները, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները:

Ըստ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության, յուրաքանչյուր երկրից ներկայացվելու է մեկ թիմ, որտեղ 14-ական զինծառայող է լինելու: 

Մրցումների ավարտից հետո կայանալու է ավելի քան 50 միավոր ինժեներական հեռանկարային տեխնիկայի եւ հատուկ սարքավորումների շնորհանդես:

Իսկ մրցումների մասնակիցներին ներկայացվելու են հետախուզական ռոբոտատեխնիկական եւ պայթյունավտանգ առարկաների ոչնչացման սարքեր: