Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Արսեն Մկրտչյանը ծնվել է 1973 թ., ավարտել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանը:
2008-2014 թթ. Եղել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, 2014 թ. մայիս-հունիսին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Անկուսակցական է:




























