Քաղաքաշինության նախարարությունը հետաքրքրված է դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»-երի տնտեսական գծով փորձագետ Պետեր Լինդիենի եւ ինժեներ-ճարտարագետ Ալֆրեդ Կերսչբերգերի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալներ Ռուզան Ալավերդյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ քղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը եւ նախարարության պատասխանատու աշխատակիցներ:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ օրեր առաջ KFW բանկի ներկայացուցիչները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` պայմանավորվածություն ձեռք բերելով Հայաստանում դպրոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով Հայաստան ժամանող Գերմանական փորձագետ-խորհրդատուների հետ հանդիպման վերաբերյալ:

Հանդիպման նպատակը գերմանական KFW բանկի` էներգախնայողության-վերանորոգման ծրագրում ընդգրկվելիք հայաստանյան դպրոցների ընտրությունն էր, որը կատարվելու էր փորձագիտական բազմակողմանի ուսումնասիրություններից հետո:

Փոխնախարար Ռ. Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի եւ իրականացվող ծրագրի համար նշեց.«Քաղաքաշինության նախարարությունը հետաքրքրված է դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով եւ հույս ունի, որ այն կհաջողվի իրականացնել»: Նա հյուրերին ներկայացրեց ուսումնասիրությունների համար ծրագրի պահանջներին համապատասխան ընտրված դպրոցների ցանկը:

«Ընտրության ժամանակ հաշվի են առնվել տարբեր գործոններ` օբյեկտի վնասվածության աստիճանը, հզորությունը, ընդհանուր մակերեսը, կլիմայական գոտին եւ այլ չափանիշներ»,-ասաց նա:

Պարոն Ալֆրեդ Կերսչբերգերը նշեց, որ ծրագրի արդյունավետ իրագործման համար պետք է դպրոցներում իրականացնել ամբողջական ուսումնասիրություններ` նկուղից միչեւ տանիք, ապա` սկսել շինարարական աշխատանքները: Նա եւս կարեւորեց դպրոցների սեյսմակայունության խնդիրը, նշելով, որ այն լինելու է ուշադրության կենտրոնում:

Փոխնախարար Ա. Ղուլարյանն իր խոսքում անդրադարձավ Հայստանում իրականացվող  դպրոցաշինությանը, նշելով, որ այն գտնվում է կառավարության եւ ՏԻՄ-երի ուշադրություն տիրույթում. «Ամեն տարի ոչ միայն ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ են գումարներ ծախսվում դպրոցների վերանորոգման կամ հիմնանորոգման վրա, այլ մարզպետարանների, կրթության եւ գիտության նախարարության, ի հավելումն,  միջազգային դոնոր կազմակերպություններն ու հիմնադրամները»:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպման վերաբերյալ: