ԵԱՀԿ-ն հաստատել է Ուկրաինայի հարավ-արեւելքում կազմակերպության չորս դիտորդների ազատման մասին լուրը, որոնց  մեկ ամիս առաջ պատանդ էին վերցրել  ռուսամետ ակտիվիստները:

Ազատված դիտորդներին տեղափոխել են Դոնեցկ:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ դիտորդներն ազատվել են առանց որեւէ նախապայմանի: 

ԵԱՀԿ-ում նաեւ մտահոգություն են հայտնել կազմակերպության եւս չորս դիտորդի ճակատագրի վերաբերյալ, որոնց մայիսի վերջին առեւանգել էին Ուկրաինայում:

Նրանց առեւանգման պատասանատվությունն իր վրա չի վերցրել «ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն», հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտարկման հատուկ հանձնաժողովի մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:

ԵԱՀԿ առաքելությունն աշխատում է Ուկրաինայի կառավարության հրավերով, երկրում դրա գտնվելու ժամկետը վեց ամիս է: