ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսից 1 միլիարդ դոլար է խնդրում` ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ուժեղացնելու համար, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Washington Post թերթը:
«Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայում մեր դաշնակիցների անվտանգությունը մեր սեփական անվտանգության անկյունաքարն է», — հայտարարել է Օբաման:
Տվյալ քայլը «դրական է ընկալվել արեւելաեվրոպական առաջնորդների կողմից», նշում է թերթը:
Ավելի վաղ Օբաման ԱՄՆ Կոնգրեսին խնդրել էր 500 միլիոն դոլար հատկացնել Սիրիայի ապստամբներին զինելու համար, որոնք ձգտում են տապալել երկրի նախագահ Բաշար Ասադին:





























