Իսրայելը հրապարակել է Հորդանան գետի Արեւմտյան ափին երեք հրեա դեռահասների առեւանգման երկու կասկածյալի անունները:
Ըստ Իսրայելի անվտանգության ծառայության` դեռահասներին առեւանգողները կարող են լինել Մարուան Կավասմեն եւ Ամար Աբու Աիշան, որոնք համագործակցում են Պաղեստինի «Համաս» խմբավորման հետ: Անցյալ տարի երկուսն էլ պատիժ են կրել Իսրայելի բանտերում` ահաբեկչության համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Համաս»-ը հերքում է դեռահասների առեւանգմանն իր մասնակցությունը:
Ենթադրվում է, որ Կֆար-Էցիոն բնակավայրի հոգեւոր դպրոցի աշակերտներ Էյալ Իֆրահին (19), Գիլ-Ադ Շաերին (16) եւ Նաֆտալի Ֆրենկելը (16) առեւանգվել են հունիսի կեսերին Խեւրոնում, երբ նստել են պատահական մեքենաներից մեկը:





























